ՀՀ դեսպանը Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ քննարկել է այդ ոլորտներում հետագա համագործակցությունը


14:10 , 25 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի: