Երբ Դուլյանի նման «պրոֆիները» վտանգված են, ինձ չի հետաքրքրքում, թե ինչի համար...


11:55 , 12 հունիս, 2013

Правители, чьи уши не выносят правды, усерднее всего пекутся о самих себе. Али Апшерони

«Նա մեծատառով լրագրող է», «Մենք նրա հաղորդումներին անհամբեր սպասում ենք», «Նա կարողանում է միայն իրեն հատուկ պրոֆեսիոնալիզմով գերել մեզ», այ թե ինչպիսի գնահատական են տալիս նրան սովորական մարդիկ, իսկ ժողովրդի կարծիքը վեր է ամեն տեսակ այլ կարծիքներից: Մենք պետք է հենց այս տեսանկյունից մոտենանք երեկվա միջադեպին: Այո, ես չսխալվեցի, երբ օգտագործեցի միջադեպ բառը, քանզի այլ կերպ հնարավոր չէ որակել Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու նորությունը: Այս ազատումը կարելի է դիտարկել որպես գործատուների կողմից ուղարկված մեսիջ ամբողջ երկրի լրագրողական թիմին:

Արմեն Դուլյանը լրատվության ոլորտում արդեն շուրջ 40 տարի է, ինչ զբաղեցնում է իր ուրույն տեղը, և նրան աշխատանքից ազատելը, եթե առողջ տրամաբանությամբ դատենք, պետք է որ հանրային դժգոհություն առաջացներ, ինչն այդպես էլ եղավ: Մարդկանց ընդամենը մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս կարելի է ազատել աշխատանքից մի մարդու, ով լավ, թե վատ իր ուշադրության կենտրոնում է պահել մի ստվար զանգվածի:

Եվ այսպես, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանին հունիսի 10-ին աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս պատմության ամենազավեշտալի պահերից մեկը, ըստ իս, այն է, որ լրագրողին աշխատանքից ազատում են ֆեյսբուքյան գրառման պատճառով, փորձեմ բացատրել, թե ինչու` եթե այս հոդվածով ազատեին պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, դա անցանկալի, բայց ինչ-որ տեղ թեթև բացատրություն կարող էր ունենալ, քանզի բարձրաստիճան պաշտոնյան պետք է պահպանի ինչ-որ «սուբարդինացիոն» էլեմենտներ, բայց ազատել հանրահայտ լրագրողին Ֆեյսբուքում գրառում անելու համար, դա ռուսների ասած` «не лезет ни в какие ворота»:

Չէ՞ որ Ֆեյսբուքը արտահայտվելու ամենաէֆեկտիվ միջոցներից մեկն է, իսկ արտահայտվելու իրավունքը լրագրողի անբաժանելի մասն է: Այ, եթե Արմեն Դուլյանը այդ իր սուբյեկտիվ կարծիքը արտահայտեր «Շանթ» ընկերության ռեսուրսները օգտագործելով, ապա դա պետք է որ պատժի առարկա դառնար, բայց աշխատանքից հետո արգելել ճանաչված լրագրողին լինել զուսպ, դա արդեն կարող է դիտվել որպես «մարդու իրավունքների ոտնահարում»:

hartak.am