Գիտնականները նշել են, թե որ վարժություններն են օգնում իրականում այրել ճարպերն ու նիհարել


12:20 , 25 փետրվար, 2019

Բրազիլացի և բրիտանացի գիտնականների խումբը պարզել է, որ ճարպերի առավել ինտենսիվ այրում տեղի է ունենում ինտենսիվ մարզումների ժամանակ:

Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության կարճատև ժամանակահատվածը՝ կարճատև ընդմիջումներով, արագացնում է ենթամաշկային ճարպի տարրալուծման գործընթացը: Մասնագետների խոսքով՝ նիհարելու համար առավել օգտակար վարժություններից են արագ վազքը կարճ տարածությամբ, ցատկը կքանստած վիճակից, ինչպես նաև ցատկի, հրում վարժության և պլանկայի համադրությունը:

Նման եզրակացության մասնագետները եկել են՝ ուսումնասիրելով ավելի քան 40 հետազոտության արդյունքներ: