Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները մեկնել է մերձավորարևելյան երկրներ


09:50 , 25 փետրվար, 2019
Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ով Թրամփի աղջկա՝ Իվանկայի ամուսինն է, մեկնել է մերձավորարևելյան երկրներ՝ բանակցելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան փաթեթի տնտեսական բաղադրիչի շուրջ: Նախատեսվում է այցելություններ Օման, Բահրեյն, Քաթար, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Հանդիպումների ընթացքում Վաշինգտոնի կողմից առաջարկվող փաթեթի՝ դարի գործարքի քաղաքական հարցերը չեն քննարկվելու: