09:06 , 25 փետրվար, 2019Հոլիվուդում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը: Մի շարք անվանակարգերում պարզ են դարձել կինոաշխարհի 2018 թ․-ի լավագույնները:
Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար:

«Կանաչ գիրք» ֆիլմի ստեղծագործական խումբն՝ ի դեմս Նիք Վալելոնգի, Բրայան Քարիի եւ Փիթեր Ֆարելիի, «Օսկար» մրցանակի արժանացան «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմում կերտած դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար: Ֆիլմը նաև «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերում է հաղթող ճանաչվել:

«Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Սև կլանացին» ֆիլմի նկարահանող թիմը:

«Ազատ վերելք» (Free Solo) ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արժանիորեն մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը:
«Ռոման» մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
2018թ.-ի լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Ռոմա» ֆիլմի ռեժիսոր մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը:

Դերասանուհի Ռեջինա Քինգը «Օսկար» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Մրցանակը նրան հանձնվեց «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում նրա կերտած դերի համար:
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Marvel-ի «Սեւ հովազը»: Այն նաև «Լավագույն երաժշտություն» անվանակարգի հաղթողն է:

«Լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն եւ Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա. նա ֆիլմում մարմնավորում էր գլխավորի հերոսի՝ քաղաքական գործիչ Դիք Չեյնիի կերպարը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել էին․
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին․
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել էին
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն դիմահարդարում և սանրվածք» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն երաժշտություն» անվանակարգում առաջադրվել էին․
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում առաջադրվել էին․