Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է բուժել դեպրեսիան


01:10 , 25 փետրվար, 2019

Մասաչուսեթս նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկը պատմել է, թե որքան հեշտ է նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկը կամ բուժել այն։ Բժիշկը նշում է, որ այս հարցում կարող է օգնել օրական 15 րոպե վազքը։

Բժիշկները հետևել են 611 հազար մարդու առողջական վիճակին։ Պարզվել է, որ սպորտով զբաղվող մարդիկ համեմատաբար քիչ են տառապում տարբեր հոգեբանական խանգարումներով։ Բժիշկ Դևիդ Ագուսի խոսքերով՝ հիվանդներին հաբեր նշանակելուց առաջ ինքը խնդրում է նրանց դուրս գալ փողոց և «որևէ բան անել»։

Պարզվել է, որ սոցիալական ցանցերում երկար ժամանակ մնալը կարող է առաջացնել սխալ ինքնագնահատական, ֆրուստրացիա և դեպրեսիա։ Նշվում է, որ մարդիկ իրենց սկսում են համեմատել գերհաջողակ այլ օգտատերերի հետ, որի արդյունքում նրանց վախն ամրապնդվում է։

Դեպրեսիայի դեմ պայքարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հունական ընկույզ։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օրական 24 գ ընկույզ են օգտագործում, 26%-ով քիչ են հայտնվում դեպրեսիայի մեջ, քան այն մարդիկ, ովքեր չեն օգտագործում կամ քիչ են օգտագործում ընկույզ։