Էնիո Մորիկոնեն քննադատել է կինոռեժիսորներին երաժշտության վատ ընկալման համար


21:13 , 24 փետրվար, 2019

Հայտնի իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն քննադատել է ռեժիսորներին, քանի որ նրանցից շատերը երաժշտության վատ ընկալում ունեն, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշվել է, նման կարծիք նա հայտնել է իր ստեղծագործական կյանքին նվիրված «Ennio Morricone: In His Own Words» գրքի մասին հարցազրույցում:

Մասնավորապես, նա հիշել է ռեժիսոր Ջոն Կարպենտերի հետ կապված միջադեպը, որը նրան «Ինչ-որ մի բան» ֆիլմի համար երժշտություն էր պատվիրել:

«Նա հազիվ մեկ բառ ասաց ինձ»,- նշել է Մորիկոնեն: