Կարեն Քոչարյան. «Այս հարցում սա իմ սկզբունքային մոտեցումն է»


13:44 , 24 փետրվար, 2019
Մարիխունայի օրինականացման դեմ իմ գրառումից հետո որոշ, իհարկե շատ քիչ, «առաջադեմ» ջահելներ փորձեցին ինչ-ինչ գրառումներ կատարել պատիս վրա: Ընդհանրապես երբեք չեմ փախել բանավեճերից և քննադատություններից և պատիցս ջնջել եմ բացառապես միայն իմ կամ այլոց հասցեին գրված վիրավորանքները: Բայց իմ կյանքում, ինչպես և մաթեմաթիկայում, կան մի քանի աքսիոմներ: Դրանք շատ քիչ են, բայց ապացուցման կարիք չունեն: Պլանի թեման այդ «աքսիոմներից» մեկն է: Այնպես որ, զգուշացնում եմ, ով այս թեմայով իմ պատին որևէ «քննարկում» ծավալի միանգամից կբլոկավորվի ու կջնջվի: Գնացեք ձեր պատերին ու հարթակներում ինչ ուզում եք արեք: ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԱ ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է: