Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ


05:30 , 24 փետրվար, 2019

Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:

Նշվում է, որ գնացքը դադար առավ չինական սահմանամերձ Դանդոն քաղաքում: NHK-ի տվյալներով, Կիմ Չեն Ընի գնացքը դիմավորել են կարմիր գորգով և ուժեղացված հսկողությամբ։

Փետրվարի 27-28-ը վիետնամական Հանոյ քաղաքում կկայանա Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: