5 բան, որոնք պետք չէ գրել հաղորդագրության մեջ


01:14 , 24 փետրվար, 2019

Դուք երբևէ գրե՞լ եք հաղորդագրություն, որի համար հետագայում զղջացել եք։

Կամ հակառակը, ստացե՞լ եք հաղորդագրություն, որը ձեզ ցավ է պատճառել կամ նյարդայնացրել։ Եթե դա այդպես է, ապա դուք մոտավորապես հասկանում եք, որ կան բաներ, որոնք ավելի լավ է պահել անմիջական շփման համար։

Դժգոհություններ

Քանի որ ձեր հաղորդագրության հասցեատերը չի կարող լսել ձեր ձայնի տոնը, ապա նա կարող է չհասկանալ ձեր հաղորդագրության կարևորությունը։

Ի՞նչ է դա։ Դժգոհությո՞ւն, բաժանվելու առի՞թ։ Իսկ միգուցե դա կատակ է։

Ամեն դեպքում դժգոհությունները պետք չէ հաղորդագրության միջոցով ուղարկել, ավելի լավ է այն ասել անմիջական շփման ժամանակ։

Վիրավորանք

Ինչպես դժգոհությունները, այնպես էլ վիրավորանք կարդալ այդքան էլ հաճելի չէ։ Դրանք վատ տրամադրվածություն են ստեղծում, որը կարող է ազդել նաև հետագա շփման վրա։

Ավելին, դուք կարող եք զղջալ՝ և ոչ միայն գրելու, այլ նաև այն բանի համար, որ հաղորդագրությունը միշտ մնալու է հեռախոսի մեջ։

Փորձեք սահմանափակել ձեր կյանքի բացասական և սթրեսային երևույթների քանակը, և մի գրեք դժգոհություններ և վիրավորանքներ։

Բացատրություններ

Բացատրությունները կարող են շատ բարդ լինել՝ հաղորդագրությամբ ուղղարկելու համար։ Որքան էլ որ ցանկանանք չեք կարողանա ձեր բոլոր մտքերը արտահայտել մեկ հաղորդագրության մեջ։

Գրելու փոխարեն ավելի լավ կլինի ամեն ինչ բացատրեք անմիջական շփման ժամանակ։

Անսպասելի հաղորդագրություններ

 «Ես կարծում եմ, որ մենք պետք է բաժանվենք» կամ «Ինձ հեռացրել են աշխատանքից»․ նման հաղորդագրություններ պետք չէ ուղղարկել։

Ավելին անգամ գլոբալ հարցերին վերաբերվող դրական  հաղորդագրություններ մի գրեք։

Մարդկանց մեծամասնությունը չի սիրում, երբ իերն հաղորդագրության միջոցով որևէ ապշեցնող լուր են հաղորդում։

Ծանր և լուրջ թեմաներ

Հաղորդագրությունները նախատեսված չեն լուրջ և ծանր թեմաներ քննարկելու համար։

Օրինակ, բաժանումը կամ առողջական խնդիրները քննարկելու համար ավելի լավ է հանդիպեք և ոչ թե հաղորդագրություն գրեք։

Ստեծված իրավիճակը քննարկելու համար սպասեք հարմար պահի, այլ ոչ թե հաղորդագրություն գրեք։