Մեգան Մարքլը դատական հայց կներկայացնի Daily Mail-ի դեմ


23:20 , 23 փետրվար, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Daily Mail պարբերականին դատական հայցով է սպառնացել՝ հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Պարզաբանումների առարկա կդառնա հեղինակային իրավունքի խախտումը։

Նշվում է, որ նամակի տեքստը դեռևս հրապարակված է Daily Mail-ի կայքում։ Պարբերականն այս տեղեկատվությունը տվյալ պահին չի մեկնաբանել։