The Mirror բրիտանական պարբերականը կազմել է ֆուտբոլային ակումբների ամենահարուստ սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Աղյուսակը գլխավորում է Red Bull ընկերության և MLS «New York Red Bull» ակումբի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր Շեյխ Մանսուրը: Երրորդ հորիզոնականում է Անյելի ընտանիքը, որին է պատկանում թուրինյան «Յուվենթուսը»:
Լոնդոնյան «Չելսի» ակումբի սեփականատեր ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը հինգերորդ տեղում է:
Աղյուսակում ընդգրկվել են նաև Սթեն Կրոնկեն (Արսենալ), Նասար Ալ Խելաիֆին (PSG), Շահիդ Խանը (Ֆուլհեմ), Չժան Ցզինդուն (Ինտեր) և Ջո Լյուիսը (Տոտենհեմ):