Գվինեթ Փելթրոուն մեկ միլիոն դոլար է պահանջել դահուկարշավի ժամանակ իրեն բախված թոշակառուից


21:30 , 23 փետրվար, 2019

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն պատասխան հայց է ներկայացրել թոշակառու Թերրի Սանդերսոնի նկատմամբ՝ 2016թ. Յուտայի լեռնադահուկային լանջին իրեն բախվելու համար՝ հաղորդում է Reuters-ը:

Դերասանուհին պահանջում է 1 մլն դոլարի չափով փոխհատուցում։ Փելթրոուի փաստաբանները հայտարարել են, որ 72-ամյա Սանդերսոնը բախվել է Գվինեթին, իսկ հետո մեղադրել է նրան, որպեսզի օգտագործի նրա հայտնիությունը և հարստությունը։

Հիշեցնենք, որ Յուտայի բնակիչը դերասանուհուն մեղադրում է իրեն բախվելու մեջ և այն բանում, որ դերասանուհին առանց օգնություն ցուցաբերելու հեռացել է, մինչդեռ Փելթրոուն պնդում է, որ Սանդերսոնն իրեն թիկունքից է հարվածել, ինչը ժխտում են տարեց մարդու փաստաբանները։