Ձերբակալվել է սեռական բռնության մեջ մեղադրվող երաժիշտ Ար Քելին


16:31 , 23 փետրվար, 2019

Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է երաժիշտ և պրոդյուսեր Ար Քելիին, որին մինչ այդ Իլինոյս նահանգի Կուկ շրջանի դատարանը մեղադրել է սեռական բռնության 10 դեպքի մեջ, փոխանցում է Sky News-ը։

Նշվում է, որ ձերբակալված 52-ամյա երգչին երկու ոստիկան ավտոմեքենայով Չիկագոյի ոստիկանական բաժանմունք են տեղափոխել։ Հստակեցվել է, որ վերցրել են երգչի մատնահետքերը և ձերբակալման գիշերը լուսանկարել։

Փետրվարի 23-ին Քելին պետք է դատարան ներկայանար գրավ վճարելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում երաժշտին 70 տարվա կալանք է սպառնում։