Նիգերիայում փողի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել պոկվել գետնից (Video)


14:20 , 23 փետրվար, 2019

Նիգերիայում կանխիկ գումարով լի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ:
Կատարվածը տեսագրել է նիգերիացի հայտնի լրագրողներից մեկը:

Instagram-ում հրապարակված հոլովակում երևում է, թե ինչպես է ոչ մեծ ինքնաթիռի ետնամասը ծանրության պատճառով դիպել գետնին: Ինքնաթիռի շուրջ իրարանցում է սկսվել. աշխատակիցները փորձել են լուծել ստեղծված խնդիրը:

«Սա պետք է որ նիգերիական կինո լինի: Ինքնաթիռը հետ է ընկել, երբ այն չափազանց շատ է բեռնվել կանխիկ գումարի պարկերով… Չեմ հավատում աչքերիս»,- սոցցանցում գրել է լրագրողը:

Նա չի մասնավորեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը, և ուր էին այն տեղափոխում:

View this post on Instagram

This must be a Nollywood movie, an aircraft collapsing backwards after being overloaded with too much cash in sacks... I disbelieve...

A post shared by CHIEF DR DELE MOMODU (@delemomoduovation) on