Կանանց դերը պատմության մեջ


13:36 , 23 փետրվար, 2019

Ֆրանսիական հեղափոխության շարժիչ ուժերից մեկը բամբասանքն ու արքունիքում տիրող բարքերի մասին խոսակցություններն էին։

Բամբասանքի հիմնական հերոսը Լյուդովիկոս 16-րդի կինն էր՝ Մարիա Անտուանետան։ Նրա ծախսերի, ցոփ ու շվայտ կյանքի, պետական միջոցները մսխելու և Լյուդովիկոսի փոխարեն պետությունը փաստացի կառավարելու մասին լեգենդներ էին պտտվում։

1789-ից մեկնարկած ֆրանսիական հեղափոխութունից 3 տարի անց Մարիային գլխատեցին։ Նրան ներկայացրած մեղադրանքն անհեթեթ էր, բայց դա ոչ մեկին չէր հետաքրքրում, քանզի նրա մեղադրական եզրակացությունը վաղուց առկա էր ժողովրդի գլխում, բանահյուսություններում և տպագիր մամուլում։

...

Ցարական արքունիքում Նիկոլայ 2-րդը համարվում էր թուլակամ, իսկ նրա կինը՝ Ալեքսանդրան՝ «հարց լուծող»։

Ալեքսանդրայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ էին պտտվում։ Նա ոչ ֆորմալ ձևով միջամտում էր պետական կառավարմանը։

Նիկոլայ 2-րդի իմիջի վրա բացասաբար ազդեց նաև իր կնոջ գերակտիվությունը պետական բյուջեի ծախսերին խառնվելու և չափից դուրս առաջին պլան մղվելու առումով։

Ալեքսանդրան ընտանիքի անդամների հետ սպանվեց բոլշևիկների կողմից հեղափոխության մեկնարկից 1 տարի անց։

...
Ասածս այն է, որ պատմությունից պետք է դասեր քաղել։