«Ժամանակ». ՀՀ-ում խոզի և տավարի մսի էժանացումը շարունակվում է, եթե այս անկումը շարունակվի, խոզաբուծությունն ու տավարաբուծությունը կդառնան ոչ եկամտաբեր


10:30 , 23 փետրվար, 2019

«Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում:

Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում:

Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը: