«Ժամանակ». Ընտրակաշառքի միջոցով հաղթանակի հասած գյուղապետը գյուղապետարան չի ներկայանում, մեկնել է Հայաստանից


09:50 , 23 փետրվար, 2019

«Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը:

Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից: 

Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան, ըստ համագյուղացիների՝ մեկնել է Հայաստանից, և որևէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում»: