Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ


22:30 , 22 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեմաները եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

Զրուցակիցները շեշտել են քաղաքական կարգավորման կարևորությունը: Նախագահները համակարծիք են եղել այն հարցում, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելիս հարկ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը:

Քննարկվել են նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերն ավելի զարգացնելու մասին հարցեր՝ երկուստեք կարևորելով համատեղ առևտրի ծավալը 75 մլրդ դոլարի հասցնելու ծրագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ