Ադրբեջանցի մոդել Մահբուբա Մամեդզադեն առցանց աճուրդով, որ կազմակերպվել է Գերմանիայում Cinderella Escorts կայքի միջոցով, վաճառել է իր կուսությունը։ Գնորդը դարձել է ճապոնացի մի քաղաքական գործիչ, որ առաջարկել է 2,6 մլն դոլար։
Երկրորդ տեղում լոնդոնցի մի իրավաբան է, իսկ երրորդ տեղում՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող մի ֆուտբոլիստ։
Պայմանագրի համաձայն՝ Cinderella Escorts-ը գումարի 20%-ը պահում է իրեն: Հաճախորդը պետք է առնվազն 10% նախապես վճարի`ապացուցելու համար իր մտադրության լրջությունը: Նա նաև սենյակ է վարձում հյուրանոցում հանդիպման համար, որը տեղի կունենա Գերմանիայում, որտեղ սեռական հարաբերությունների վաճառքը օրինական է:
Մահբուբան հայտարարել է, որ դա անում է հանուն իր մոր, որը տեղյակ է աղջկա որոշման մասին։ Ստացված փողով աղջիկը մտադիր է մոր հետ ճանապարհորդել աշխարհով մեկ, ինչպես նաև իր և մոր համար բնակարաններ գնել։ Աղջիկը նաև ցանկանում է իր համար սիրեկան հովանավոր գտնել, որն իրեն ամենամսյա վարձավճար կտա 34 հազար դոլարի չափով։ Նա նաև ցանկանում է ապրել ԱՄՆ-ում՝ շարունակելով այնտեղ իր մոդելային կարիերան։