Լագերֆելդի կատուն, որը նրա ժառանգորդուհին է դարձել, հանդես է եկել հայտարարությամբ


20:20 , 22 փետրվար, 2019

Հանգուցյալ մոդալագործ Կառլ Լագերֆելի Շուպետ անունով կատուն «հայտարարություն է տարածել» իր Twitter-ում, որտեղ կենդանին ավելի քան 51 հազար բաժանորդ ունի:

Լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը 85 տարեկան հասակում վախճանվել է փետրվարի 19-ին Ֆրանսիայում: Մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

«Շնորհակալություն բոլորին ցավակցության համար: Սառը և արդեն կոտրված սրտով եմ վիշտս ապրում: Աղոթում եմ, որ ձեր բարի խոսքերն ու մաղթանքներն օգնեն ինձ, որպեսզի ապրեմ առանց Կառլո հայրիկի և դառնամ անկախ կին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքրքրական է, որ մինչ այդ տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ մեծ դիզայների՝ 150 միլիոնի չափով կարողությունը կմնա նրա սիրելի կատվին, հաղորդել է Sputnik-ը: