Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան


19:10 , 22 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում այժմ երկու իրողության հետ գործ ունենք՝ մի կողմից հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի  մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Իհարկե, պետք է փաստենք, որ հրադադարի խախտման դեպքերն էականորեն նվազել են ու շատ լավ է, որ կա Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալիևի հետ, սակայն դրան զուգահեռ կա նաև մեկ այլ իրողություն ևս՝ Ադրբեջանը չի փոխում իր հայատյաց քաղաքականությունը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ