ԱՄՆ նախագահի թեկնածու Տուլսի Գաբբարդը կողմ է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը


21:00 , 22 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տուլսի Գաբբարդը կողմ է ԱՄՆ-ում այն նախագծի ընդունմանը, համաձայն որի` Նահանգները կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է տեսանյութում.

Նա, մասնավորապես, նշում է. 

Տուլսի Գաբբարդ. -Ի՞նչ եք սովորում…. Հայոց Ցեղասպանություն

-Լավ, ես միայն կասեմ Ցեղասպանության հետ կապված: Մենք կողմ ենք ԱՄՆ այն օրենքի նախագծին, որի համաձայն` Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ հաստատումը դեռևս տեղի չի ունեցել Թուրքիայի` Վաշինգտոնի վրա լոբբիստական ազդեցության հետևանքով: