Yerkir.am-ը գրում է.
Մոսկվան ցինիզմի գագաթնակետ և անթաքույց շանտաժ է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Վենեսուելայի զինվորականներին ուղղված կոչը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Թրամփը օրերս Մայամիում ելույթի ժամանակ կոչ է արել Վենեսուելայի զինվորականներին` արհամարհել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանները:
«Այլ երկրի պետության զինծառայողների հասցեին հնչեց անթաքույց շանտաժ»,- նշել է Զախարովան: