Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտն այսօր նոր, համարձակ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է այսպես. «Դերերը բաշխելուց ինձ էս դերն ա հասել։ Ռուսաստանի որոշ հայեր, զզվում եմ ձեզնից, ու դուք շատ եք... Մամ, կներես ֆոտոյի համար»։
Երևում է՝ երգչուհու բարկացրել են իր հասցեին հնչած քննադատությունները, ու նա որոշել է վերջապես պատասխանել այդ մարդկանց։ Ի դեպ, Շպռոտի հետևորդներն աջակցել են նրան՝ խորհուրդ տալով չանհանգստանալ այդ մարդկանց պատճառով։ «Դու գիտես՝ ով է ճանաչում քեզ ու սիրում, ու դա միակ բանն է, որը նշանակություն ունի»,- գրել է նրանցից մեկը։