Ողջ հարցն այն է, թե ինչերի է պատրաստ Նիկոլը հանուն տեսարանների, եթե մարտի 1-ի միտինգի մասսովկեն Լֆիկն է ապահովում


13:34 , 22 փետրվար, 2019

Շատ սկանդալային լուծումների է գնում Փաշինյանների ընտանիքը մարտի 1-ին ազդարարված երթի կապակցությամբ։ Բանն այն է, որ գնալով ավելի է մեծանում կախվածությունն ադմինիստրատիվ ռեսուրսից ու «խոշոր տնտեսվարողներից», ու քանի որ Փաշինյանը չի ցանկանում սևերես լինել՝ թողնելով երթի մասնակիցների թիվը բախտի քմահաճույքին, ուստի չի խորշում տարբեր զարտուղի լուծումներից։

Օրինակ՝ նույն Սամվել Ալեքսանյանը խոստացել է Աննա Հակոբյանին, որ ամենաշատն ինքը մարդ կբերի երթին։ Ի դեպ, կարծես թե Ալեքսանյանի՝ նման բան անելու հնարավորությունները ոչ մեկի մոտ կասկածներ չեն առաջացնում, ոչ էլ պատրաստակամությունը պետք է առաջացնի՝ հաշվի առնելով, թե ծառայությունների և «լավ վերաբերմունքի» ինչ լայն ցանկ է կիրառում նա Փաշինյանների ընտանիքի բարյացկամությունը վայելելու համար։ Մարդն էլ Աննայի եղբոր ու Արարատ Միրզոյանի համար ընտրությունների ժամանակ վիզ դրեց, էլ Աննայի շոփինգի հարցերն ա լենով լուծում, երբ Աննան արտասահմաններում վոյաժներ է անում (բա գիտեիք՝ ինչո՞ւ է Շվեյցարիան ջրի ճամփա սարքել)․․․ Չար լեզուները պատմում են, որ Փարիզ կատարած այցերից մեկի ժամանակ Ալեքսանյանի կինն էլ է ուղեկցելիս եղել գերագույն գլխավոր հրամանատարուհուն, ու միայն բրենդային խանութներից մեկում շուրջ 70000 եվրո շոփինգ է սուբսիդավորել վերջինիս համար։ Մի խոսքով՝ Փաշինյանների ու Ալեքսանյանների ընտանեկան ընկերությունը նորանոր բարձունքներ է զավթում։

Ողջ հարցն այն է, թե ինչերի՞ է պատրաստ Նիկոլը հանուն տեսարանների, եթե մարտի 1-ի միտինգի մասսովկեն Լֆիկն է ապահովում․․․