Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում


10:50 , 22 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պատրաստվում է դիմել դատարան՝ իր հասցեին սոցցանցում հնչած վիրավորանքների համար՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:

Այս մասին քաղաքապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Կարինե Մարտիրոսյան օգտատերն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս իրեն ուղղված վիրավորական արտահայտություններով:

Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները:

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ