«Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի. նա կարգավորել է հարաբերությունները նոր իշխանությունների հետ


09:30 , 22 փետրվար, 2019

«Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ  Մովսեսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: