Մադուրոն խոստացել է Վենեսուելան դարձնել տարածաշրջանային հզոր տերություն


07:30 , 22 փետրվար, 2019

Operativ.am-ը գրում է․

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է երկիրը դարձնել ողջ տարածաշրջանի հզոր տերությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Նախագահի խոսքերով՝ աջ ուժերը ցանկանում են «խեղդել» Վենեսուելայի զարգացումը, որպեսզի այն չդառնա Լատինական Ամերիկայի հզորագույն երկրներից մեկը։

Նա նաև կոչ է արել ապահովել երկրի անկախությունը տնտեսական, տեխնոլոգիական և արդյունաբերական պլանում։