ԱՄՆ-ը չի կարող աշխատել այն երկրների հետ, որոնք օգտագործում են Huawei-ի տեխնոլոգիաները․ Պոմպեո


02:49 , 22 փետրվար, 2019

Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չինական տեխնոհսկա Huawei-ը սպառնում է ԱՄՆ-ի հետ աշխատելու Եվրոպայի հնարավորություններին։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը չի կարող աշխատել այն երկրների հետ, որոնք Huawei-ի
տեխնոլոգիաները կներդնեն իրենց տեղեկատվական համակարգերում։ Որոշ դեպքերում վտանգ կա, մենք չենք կարող տեղակայել ամերիկյան ռեսուրսները»,- FowNews-ին տված հարցազրույցում ասել է նա։

Պոմպեոն հավելել է, որ Huawei-ը նաեւ եվրոպացիների անվտանգությանն է սպառնում։