Քիչ էր մնում որբ մնայի. Դեցլի 13-ամյա որդին պատմել է մոր առողջության վատթարացման մասին և թե ինչու է դեմ հոր մասին ֆիլմ նկարելուն


00:20 , 22 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Օրեր առաջ լրագրող Ռոման Սուպերը հայտարարել էր, որ պատրաստվում է վավերգրական ֆիլմ նկարահանել վաղամեռիկ երգիչ Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մասին: Այդ միտքը դուր չէր եկել ռեփերի այրուն և որդուն: 

Ինչպես գրում է Woman.ru-ն, Դեցլի 13-ամյա որդին՝ Տոնի Տոլմացկին ինստագրամյան գրառմամբ բացատրել էր, թե ինչու հավանություն չի տալիս այդ նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ լրագրողը՝ որպես անձ, դուր չէր գալիս հորը: «Ռոմանը որոշել է գումար վաստակել մարդու հաշվին նրա մահից հետո, թեև հայրս միշտ 99 տոկոսով դեմ է եղել դրան և 100 տոկոսով գումարը հատկացնում էր բարեգործության: Բացի այդ, որտեղից Ռոմանը նյութ կվերցնի, եթե ոչ ես, ոչ մայրս, ոչ տատիկս նրան հարցազրույց չտանք», - գրել է Տոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ