Բրիտանուհին Լոնդոնի փողոցներով զբոսնել է Քիմ Քարդաշյանի՝ վերջերս բոլորին ցնցած համարձակ զգեստի կրկնօրինակով (Photo)


10:09 , 22 փետրվար, 2019

Քիմ Քարդաշյանը շարունակում է ցնցել հանրությանն իր էպատաժային, համարձակ զգեստներով և օրեր առաջ կայացած Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը ներկայացել էր բավականին բաց հանդերձանքով:

Ինչպես գրում է bigpicture.ru-ն, բրիտանուհի Սթեֆանի Բարնսը, որը Քիմի երկրպագուն է, որոշել է փորձել Լոնդոնի բնակիչների նյարդերի ամրությունն ու զբոսնել փողոցում նմանատիպ զգեստով:

38-ամյա Քիմը միջոցառման հյուրերի և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվել էր դիզայներ Թյերի Մյուգլերի թանկարժեք զգեստի շնորհիվ, որի համար հազարավոր դոլարներ է վճարել, իսկ 32-ամյա բրիտանուհին իր զգեստը գնել է սովորական խանութից 20 ֆունտով:

Սթեֆանին այդ զգեստով համարձակորեն զբոսնել է փողոցում և գնումներ կատարել: Փորձի ավարտին բրիտանուհին խոստովանել է, որ նման հանդերձանքը բավականին անհարմար է իր համար: