Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում Դանիայի դեմ հանդիպման հաշիվը դարձրեց 4:0:
Մխիթարյանն աչքի ընկավ 82-րդ րոպեին:
Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպման ավարտին մնում է 10 րոպե:
Նախքան Մխիթարյանի գոլը Յուրա Մովսիսյանը դարձել էր դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի էր ընկել Արաս Օզբիլիսը: