Ամերիկացի աստղեր Բեյոնսեն և Ջեյ Զին Brit Awards մրցանակաբաշխության արարողության համար տեսաուղերձ են ձայնագրել, որտեղ Սասեքսի դքսուհուն շնորհավորել են հղիության կապակցությամբ:
Երգիչ ամուսինները իրենց նոր տեսահոլովակում Մեգան Մարքլի դիմանկարը տեղադրել են «Մոնա Լիզա» նկարի փոխարեն: Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը ցուցադրվել է Apeshit տեսահոլովակում, որը հեղինակավոր մրցանակի է արժանացել Մեծ Բրիտանիայում:
Հոլովակում 36-ամյա երգչուհին և նրա ամուսինը շնորհակալություն են հայտնում ժյուրիին և իրենց երկրպագուներին, առանց որոնց նրանք չէին ստանա Brit Awards-ի մրցանակը: Ետևի ֆոնին երևում է արքայազն Հարիի կնոջ ոճային պատկերը՝ արքայական հանդերձանքով:
«Աֆրոամերիկյան պատմության ամսվա շրջանակներում մենք խոնարհվում ենք մեր կուռքի առաջ: Շնորհավորում ենք հղիության կապակցությամբ, մաղթում միայն ուրախություն»,- գրել է Բեյոնսեն Instagram-ի իր էջում: