Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել


20:10 , 21 փետրվար, 2019

Փետրվարի 21-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15:26-ին:

Մասամբ այրվել է մոտ 6 քմ տնակը և մոտ 1 հա խոտածածկույթ: