Հավի կրծքամսով ռուլետներ՝ ընկույզի միջուկով. անկրկնելի համեղ ուտեստ, որ կզարդարի ցանկացած տոնական սեղան


19:45 , 21 փետրվար, 2019

Տեսեք, թե ինչպես կարելի է անհավանական համեղ ռուլետներ պատրաստել հավի փափկամսից՝ բանջարեղենի, հալած պանրի և ընկույզի խառնուրդից պատրաստված միջուկով։ Այս ուտեստը ձեր տոնական սեղանին, անկասկած, իր պատվավոր տեղը կգրավի և կհիացնի ձեր հյուրերին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

1. Լվացեք և կտրատեք հավի փափկամիսը շերտերով, միսը լավ ծեծեք, աղ ու պղպեղ արեք։

2. Մաքրեք և մանրացրեք սոխը, քերիչով անցկացրեք գազարը։ Սոխը բուսայուղի մեջ տապակեք, ավելացրեք գազարը և խառնեք մինչև փափկելը։ Ըստ ճաշակի համեմունքներ արեք։

3. Փոքր խորանարդիկներով կտրատեք հալած պանիրը և դրեք թավայի մեջ՝ անընդհատ խառնելով բաղադրիչները, մինչև պանիրը հալվի, և զանգվածը համասեռ դառնա։

4. Այս խառնուրդը լցրեք խորը թասի մեջ, ավելացրեք մանրացրած ընկույզը և լավ խառնեք։

5. Հավի փափկամսի ծայրին դրեք 1 թ/գ միջուկ և ռուլետի նման փաթաթեք։ Հետո ռուլետները թաթախեք հարած ձվի մեջ և պատեք պաքսիմատով։

6. Ռուլետները տապակեք բուսայուղով տաքացված տապակի մեջ երկու կողմից, մինչև պատրաստ կլինեն։

7. Պատրաստի ռուլետները դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։