Տեսնելով, որ մարտի 1-ի գործով ներկայացրած մեղադրանքը ջուր է, անցան Սիլվա Համբարձումյանների մակարդակով մեղադրանքներ առաջադրելուն


17:27 , 21 փետրվար, 2019

Արդեն մի քանի ամիս է՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Տեսնելով, որ մարտի 1-ի գործով ներկայացրած մեղադրանքը ջուր է, անցան Սիլվա Համբարձումյանների մակարդակով ինչ-որ մեղադրանքներ առաջադրելուն: Դրանից հետո ծիծաղելի մեղադրանքներ առաջադրվեցին Քոչարյանի ընտանիքի մյուս անդամներին:

Դա էլ էր քիչ, հիմա էլ շահարկում են նրա թոռների՝ մանկապարտեզ հաճախելու թեման՝ դարձնելով այն էժան մանիպուլյացիաների առարկա:

Անկախ քաղաքական հայացքներից՝ կան բարոյականության որոշակի սահմաններ, որոնք չի կարելի տրորել: Բարոյական բոլոր նորմերից դուրս է ու անընդունելի այս ամենի մեջ ներքաշել մարդու ընտանիքի անդամներին, էլ չասած՝ թոռներին: