Անգլիայի կենդանաբանական այգիներից մեկում երեխաներին առաջարկել են առյուծից խլել մսի կտորը


19:00 , 21 փետրվար, 2019

Անգլիայի Փլիմութ քաղաքի Դարթմուր կենդանաբանական այգին կենդանիների իրավունքների պաշտպանների քննադատությանն է արժանացել՝ մարդկանց և առյուծների միջև պայքար կազմակերպելու համար։

Դրան կարող էր մասնակցել 8 տարին լրացած ցանկացած անձ՝ 15 ֆունտ սթերլինգ վճարելով։

Մարդը պետք է առյուծի երախից դուրս քաշեր պարանին կապված մսի կտորը։ Կենդանաբանական այգու ներկայացուցիչներն ասելն են, որ այդպիսի խաղերն օգտակար են առյուծների համար։ Սննդի համար պայքարն իբր նրանց օգնում է ամրապնդել մկանային զանգվածը և բարելավել ֆիզիկական կառուցվածքը։