Իրանի ռազմածովային ուժերն լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել


16:30 , 21 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրանի ռազմածովային ուժերն այսօր լայնամասշտաբ  զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում. հայտնում է Haqqin.az-ը` Mehr գործակալությանը հղումով:

Ավելի վաղ դրա հետ կպված ԱՄՆ-ը ավիակիր է ուղարկել Պարսից ծոց:

Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մեկ շաբաթ, դրանց հիմնական նպատակն է բարձրացնել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական նավատորմի մարտունակությունը ցանկացած արտաքին սպառնալիքի առաջ: