Արայիկ Հարությունյանը չպիտի բռնի կեղտոտ մեթոդների ճանապարհն ու ԵՊՀ ռեկտորին համեմատի ադրբեջանցու հետ


15:56 , 21 փետրվար, 2019

Արամ Սիմոնյանի ու Կրթության և գիտության նախարարի նոր առճակատումն, ինչպես կարելի էր սպասել, չուշացավ։ Այո՛, սա առճակատում ա, բայց դա չի նշանակում, որ Արայիկ Հարությունյանը պիտի բռնի մանիպուլյացիայի և կեղտոտ մեթոդների ճանապարհն ու ԵՊՀ ռեկտորին համեմատի կանանց և երեխաների թիկունքում թաքնվող ադրբեջանցու հետ՝ անկախ ռեկտորի լավը կամ վատը լինելու հանգամանքից։ Հայաստանում կրթության և գիտության համար պատասխանատու մարմնի ղեկավարը պիտի իմանար, որ էդպես վարվել չի կարելի, հատկապես՝ մայր բուհի ռեկտորի հետ։ Դա ստոր քայլ ա, ու դժվար թե էս դեպքում էլ աշխատի նախարարի՝ ռուսական կրթություն ստացած լինելու «պատճառաբանությունը»։

Կից նյութն՝ այստեղ։