Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային. Զուրաբիշվիլի


13:50 , 21 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային բոլոր այն ուղիներով, որոնք այսօր հնարավոր են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է interpressnews.ge-ն:

Նա ընդգծել է Գերմանիայի հետ տնտեսական և մշակութային հարաբերությունները խորացնելու կարևորությունը:

«Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային այն բոլոր ուղիներով, որոնք այսօր հնարավոր են և այնքան, քանի դեռ Վրաստանը չի անդամակցել ԵՄ-ին քաղաքականապես և իրավական առումով»,- ասել է Զուրաբիշվիլին: