Ինչո՞ւ Ավարայրում եղավ միայն բարոյական հաղթանակ


13:49 , 21 փետրվար, 2019

Պատճառները շատ են, ներկայացնեմ մի նկատառում:
Ուրեմն՝ տանուտերական (վարդանանց) զորքը կանգնած է պարսկա-հայկական միացյալ բանակի դեմ, ու տանուտերական անվարժ զորքին ջանում են խրախուսել, ոգեկոչել… Իսրայելցի զորավարներ Հեսուի, Գեդեոնի, Եփթայայի և այլոց անունները տալով ու նրանց քաջագործությունները վկայակոչելով:

Որպեսզի ըմբռնեք վիճակի անհեթեթությունը, պատկերացրեք այսպիսի վիճակ․ իսրայելական բանակը կանգնած է թշնամու դեմ ու նրանց առաջնորդները քաջալերում են նրանց Հայկի, Տիգրան Մեծի, Գևորգ Մարզպետունու, Դավիթ Բեկի անունները տալով ու նրանց քաջագործությունները վկայակոչելով…

Կքաջալերվի՞ այդ բանակը…