Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի


13:20 , 21 փետրվար, 2019

Հանրապետության տարածքում` փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում