Էնի մեղավոր է, զինվորական կլինի, մինիստր կլինի. գեներալ Սեյրանը՝ Բուդաղյանների մասին


21:41 , 11 հունիս, 2013

Մեր խորհրդարանի ամենահակաինտելեկտուալ, ամենահակատրամաբանական, ամենապատահական, ամենահակապառլամենտական, բայց ամենահարուստներից պատգամավոր-գեներալ, «իմաստության գագաթ» Սեյրան Սարոյանն այսօր ասել է. «Դեպքեր ամեն մեկիս հետ էլ կարան լինեն, էտի որախանալու բան չի, «ծեմբոլե» ջահել տղա է մահացել, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում ժողովրդի մեջ, մի շատ բզբզեք... Բանակից կլինի, ումից կլինի, ի՞նչ կապ ունի: Մեղավոր է նա, ով տան վրա է գնացել, զինված էր, ինչ էր, տելեվիզորով ցույց է տվել, ով տան վրա է գնացել, էնի մեղավոր է, զինվորական կլինի, մինիստր կլինի»...
Ըհը, էս էլ «ակունք իմաստության» կարծիքն ու գնահատականը...
Կարծում եմ, որ էս մտքերը պետք է գրանցել փիլիսոփայության և իրավագիտության դասագրքերում...