Ճապոնիայում կործանիչ է վթարի ենթարկվել


07:30 , 21 փետրվար, 2019

Operativ.am-ը գրում է.

Ճապոնիայում վթարի է ենթարկվել երկրի ինքնապաշտպանության ուժերի F-2 կործանիչ-ռմբակոծիչը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ զինվորականներն արդեն հայտնաբերել են օդանավի 2 օդաչուներին: Նրանք գիտակցության մեջ են:
Ներկայումս կատարվում են կործանիչի որոնումները, որը ենթադրաբար ընկել է Ճապոնական ծովը: