Մասկը Եվրոպա փոխադրվող Tesla ավտոմեքենաների խմբաքանակը ցուցադրել է թռչնի թռիչքի բարձրությունից (Photo)


06:44 , 21 փետրվար, 2019

Ամերիկացի հայտնի գյուտարար, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նախքան Tesla ավտոմեքենաները Եվրոպա ուղարկելը տպավորիչ լուսանկար է ցուցադրել ԱՄՆ նավահանգստից: Ավելի վաղ գյուտարարը ցուցադրել է Starship տիեզերանավի իրական լուսանկարը, որը մարդկանց Մարս կտեղափոխի:

«Եվրոպայի համար 4000 Tesla ավտոմեքենա է բեռնվում»,- Իլոն Մասկը Twitter-ում մեկնաբանել է լուսանկարը: Այս գրության մեկնաբանություններում նա նշել է, որ 2011-ին Tesla-ն 0 ավտոմեքենա է արտադրել, իսկ 2019-ին կարտադրի մոտ 500 հազար:

«Այսինքն՝ 2019-ի վերջին արտադրության տարեկան ծավալը կկազմի մոտ 500 հազար՝ շաբաթական 10 հազար ավտոմեքենա: Տարեկան մատակարարումները դեռևս շուրջ 400 հազար են»,- ասել է Իլոն Մասկը: