Արցախի անկախության պայքարի կարևորությունը համեմատելի չէ վերջին 28 տարում ՀՀ-ում տեղի ունեցած որևէ իրադարձության հետ


22:38 , 20 փետրվար, 2019

Սա չցեղասպանվելու հիմքով անկախություն և ինքնիշխանություն ձեռք բերելու ճշմարիտ ու հիմնավոր ուղի էր, որի հաջող ընթացքը մյուս կողմից կարողացավ իր վրա վերցնել ՀՀ-ի վրա հնարավոր հարձակման առաջին հարվածը: Ոչ միայն վերցրեց, այլև կարողացավ այն ժամանակավորապես չեզոքացնել:

Արցախը զիջելու պարագայում մենք կզիջենք Հայաստանի Հանրապետությունը: Սա պաթոս, հայրենասիրական զեղում, ազգայնական կոչ, զգայական հայտարարություն չէ, այլ չոր պրագմատիզմ:

ՀԳ. Նախկինում չէի մտածի, որ նման տեքստի կարիք կլինի, քանզի կարծում էի, որ ամեն բան պարզ է ու հասկանալի. փաստորեն, դեռ պետք է բացատրել Արցախի կարևորությունը ՀՀ ազգային անվտանգության ու հայ ազգի գոյապահպանման համար: 
Լավ չէ: