Վարչապետի ուղերձի տեքստը՝ Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ


21:52 , 20 փետրվար, 2019

Վարչապետի ուղերձի տեքստը՝ Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։

Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքներն իրենց սպասել չեն տա։

Շնորհավոր տոնդ, ազատ Արցախ։