Tert.am-ը գրում է.
Հայտնի Facebook սոցցանցի ղեկավարությունն արգելափակել է ադրբեջանական ծագմամբ թուրք լրագրող և բլոգեր Ֆուադ Աբբասովի տեղադրած՝ վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետքի» մասին տեսանյութը:
Տեսանյութի արգելափակման մասին բլոգերն ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ այն առկա է YouTube-ի իր տեսաալիքում:
Տեսանյութում Աբբասովը փորձում է Մոսկվայում ծագած կոնֆլիկտը «հայերի կողմից սադրանքի» լույսի ներքո ներկայացնել` ցույց տալով, թե իբր կոնֆլիկտի մեղավորը հայ է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ