Ահա թե ինչ է կատարվում «Поле Чудес»–ի եթերից հետո. մարդիկ իսկական վայրենիներ են


21:45 , 20 փետրվար, 2019

Երևի թե չկա մեկը, ում ծանոթ չլինի «Հրաշքների դաշտ» («Поле чудес») հեռուստաշոուն: Հաղորդավարին նվերներ են բերում Ռուսաստանի և արտասահմանի տարբեր ծայրերից, բայց ի՞նչ է կատարվում այդ բոլոր նվերների և հյուրասիրությունների հետ։

Ծրագրի ավարտից հետո դահլիճում նստած հանդիսատեսը բառացիորեն նետվում է դահլիճի կենտրոն և թռցնում այն ամենը, ինչ դրված է անիվի վրա։

Լեոնիդ Յակուբովիչը խոստովանում է, որ հաղորդման ավարտից հետո փախչում է դահլիճից, որպեսզի չտուժի ամբոխի հրմշտոցից։

«Որովհետև բոլորը նետվում են դեպի անիվը և ուտում են ամեն ինչ, ինչ բերել են,– պատմում է հեռուստահաղորդավարը։- Ընդ որում՝ դա պետք է տեսնել։ Թխվածքները խցկում են գրպանները, ծոցը… Անհավանական բան է կատարվում։ Ադմինիստրատորները միայն գոռում են. «Զգույշ, երեխաներին ոտքի տակ չգցեք»։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք այնտեղ են գալիս միայն փորները լցնելու համար»։